Հետևեք մեզ։

Էթնիկ զտումներ արած, ընդդիմությանը ծեծած Ալիևին Շառլ Միշելը շնորհավորում է, Ձեր մոտ ի՞նչ զգացում է առաջանում․ Պետրոս Ղազարյանը՝ Եղիշե Կիրակոսյանին

23:58, 13 փետրվար 2024
Էթնիկ զտումներ արած, ընդդիմությանը ծեծած Ալիևին Շառլ Միշելը շնորհավորում է, Ձեր մոտ ի՞նչ զգացում է առաջանում․ Պետրոս Ղազարյանը՝ Եղիշե Կիրակոսյանին

Էթնիկ զտումներ արած երկրի նախագահը, հսկայական բռնաճնշումներով, լրագրողներին փակելով, ընդդիմությանը ծեծելով ու խեղդելով 92 ձայն է ստանում և Շառլ Միշելը նրան շնորհավորում է, Ձեր մոտ ի՞նչ զգացում է առաջանում, Դուք չե՞ք վերանայում Ձեր գիտելիքները իրավունքի, արդարության և այլնի մասին։

Այս մասին Հանրայինի եթերում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին հարցրեց Պետրոս Ղազարյանը։

Ի պատասխան Եղիշե Կիրակոսյանն ասաց․ «Լավ հարց է, իրականում, այո, ստիպված եմ այդ ամենը վերաիմաստավորեմ, բայց այնպես չէ, որ մենք չգիտենք, թե ինչ երկրի հետ գործ ունենք։ Մենք գործ ունենք մի երկրի հետ, որը, մեծ հաշվով, որևէ հարգանք չունի․․․»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը, ում հարցն ընդհատվեց Պետրոս Ղազարյանի դիտարկմամբ, որ իր հարցը Շառլ Միշելի մասին էր, ոչ թե Ադրբեջանի։

 «Եվրոպացիների արձագանքի մասով՝ այդքան էլ հուսարդող չէր, քաղաքական դաշտից է դա ավելի, չեմ ուզում շատ մեկնաբանել»,-ասաց Կիրակոսյանը։

Դիտարկմանը, որ այո, քաղաքական գնահատական է, բայց այնպես չէ, որ իրավունքն ու իրավական համակարգը կտրված է այն ամենից, իսկ Հայաստանը հարվածներ է ստանում, ՄԱԿ քրեական միջազգային դատարանին միանում է, որովհետև արդարություն ենք ուզում, մեկ էլ հոպ՝ Շառլ Միշելը։

«Ես կարծում եմ, միևնույն է, իրավական պրոցեսների վրա պետք է ուշադրություն դարձնել, այդ արժեքները պահպանել և դավանել, որովհետև մենք մի փոքր այլ տեսակի բովանդակություն ունեցող երկիր ենք, չեմ կարծում, որ այլընտրանքային ճանապարհ ունենք»։