Հետևեք մեզ։

Արթուր Երոյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ

10:35, 14 փետրվար 2024
Արթուր Երոյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ

Արթուր Երոյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արթուր Երոյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։

Ավելի վաղ այդ պաշտոնից ազատվել էր Կամո Կոչունցը։