Հետևեք մեզ։

Ադրբեջանում մեկնարկել է Իլհամ Ալիևի երդման արարողությունը

11:11, 14 փետրվար 2024
Ադրբեջանում մեկնարկել է Իլհամ Ալիևի երդման արարողությունը

Ադրբեջանում մեկնարկել է փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացած Իլհամ Ալիևի երդման արարողությունը։

Միջոցառումն անցկացվում է Միլլի Մեջլիսում։

Նշենք, որ Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքները, իսկ նախագահ է հռչակվել Իլհամ Ալիևը։ Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն՝ Ադրբեջանի նորընտիր նախագահը երդվում է Սահմանադրական դատարանի դատավորների ներկայությամբ՝ ընտրությունների արդյունքների հաստատումից հետո 3 օրվա ընթացքում։

Երդման տեքստը հետևյալն է. «Ադրբեջանի Հանրապետության Նախագահի լիազորություններն իրականացնելիս երդվում եմ, որ հետևելու եմ ԱՀ Սահմանադրությանը, պաշտպանելու եմ պետության անկախությունն ու տարածքային ամբողջականությունը և ծառայելու արժանապատիվ մարդիկ»։

Համարվում է, որ Ադրբեջանի նախագահը իր լիազորությունների իրականացումը սկսել է երդման օրվանից։