Ադրբեջանի կառավարությունը՝ նախարարների կաբինետը այսօր հրաժարական կտա։
Փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններ ձայների մեծամասնությունը ստանալուց հետո Իլհամ Ալիևը այսօր երդվել է Միլլի Մեջլիսում։
Սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն՝ նախարարների կաբինետը հրաժարական է տալիս Ադրբեջանի նախագահին նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու և իր լիազորությունների մեկնարկման օրը։