Հետևեք մեզ։

ՀԱՊԿ շտաբը հայտնել է՝ 2024-ին որտեղ են անցկացվելու զորավարժությունները

12:13, 14 փետրվար 2024
ՀԱՊԿ շտաբը հայտնել է՝ 2024-ին որտեղ են անցկացվելու զորավարժությունները

2024 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ղրղզստանի, Տաջիկստանի և Ղազախստանի տարածքում տեղի կունենան ՀԱՊԿ համատեղ և հատուկ զորավարժություններ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։

 

«Այս տարի, ի թիվս հիմնական համատեղ ուսումնական միջոցառումների, նախատեսվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ղրղզստանում անցկացնել «Փոխգործակցություն 2024», «Որոնում 2024», «Էշելոն-2024» հրամանատարաշտաբային զորավարժություններ»,- ասել է Սերդյուկովը։