Երբ քո նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացման համար, ԼՂ խաղաղ բնակչության դեմ ագրեսիվ, չհրահրված պատերազմի և ավելի քան 100․000 բնակիչների՝ իրենց պապենական հողերից և տներից էթնիկ զտման համար, ապա դու հարձակվում ես քո հարևանի վրա՝ սպանելով խաղաղ մարդկանց։
Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Խոսքս Ադրբեջանի ղեկավարության մասին է։ Դա ենթադրում է, որ անպատժելիությունը նոր հանցագործություններ է հրահրում»,- գրել է Մարուքյանը։