Հետևեք մեզ։

Սուտ է․ Պեսկովը հերքել է լուրերը, թե Պուտինը առաջարկել է սառեցնել հակամարտությունը Ուկրաինայում

14:21, 14 փետրվար 2024
Սուտ է․ Պեսկովը հերքել է լուրերը, թե Պուտինը առաջարկել է սառեցնել հակամարտությունը Ուկրաինայում

Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է սառեցնել Ուկրաինայում հակամարտությունը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Reuters» գործակալության տեղեկատվությունը «Վաշինգտոնը հրաժարվել է դիտարկել Ուկրաինայում հակամարտությունը սառեցնելու Մոսկվայի առաջարկը» սուտ է անվանել։

Նշենք, որ Reuters-ը հայտնել է, որ «միջնորդների հետ շփումներից հետո ԱՄՆ-ը մերժել է Ուկրաինայում հրադադարի մասին Ռուսաստանի առաջարկը՝ հակամարտությունը սառեցնելու համար»։

Գործակալության տվյալներով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է սառեցնել հակամարտությունը ներկայիս շփման գծում և չի ցանկացել զիջել Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ գտնվող տարածքներից որևէ մեկը։