ՀՀ նախագահի մի շարք հրամանագրերով՝ ՀՀ ՊՆ-ում և Զինված ուժերի գլխավոր շտաբում նշանակումներ են արվել։
Ըտս այդմ՝
Համլետ Լևոնյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար,
Արսեն Մանգասարյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ,
Արմեն Սեյրանյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետ,
Դավիթ Ալեքսանյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ,
Վիգեն Մկրտչյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ,
Թեմուր Շահնազարյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։