Հետպատերազմյան շրջանում Հայաստանի ստանձնած բոլոր պարտավորությունները պետք է կատարվեն։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երդման արարողության ժամանակ ունեցած ելույթում։
Ալիևը նշել է, թե հայկական կողմը Ադրբեջանին «տարածքային պահանջներ է ներկայացրել։
«Հայաստանը կարծես թե մոռացել է պատերազմի արդյունքները։ Գուցե ինչ-որ մեկը նրանց ինչ-որ խորհուրդ է տվել, որ այդ պարտավորությունները չկատարեն»,- ասել է Ալիևը։