Հետևեք մեզ։

Մենք հավակնություն չունենք Հայաստանի տարածքի նկատմամբ․ Իլհամ Ալիև

17:47, 14 փետրվար 2024
Մենք հավակնություն չունենք Հայաստանի տարածքի նկատմամբ․ Իլհամ Ալիև

Ինչքան էլ Հայաստանը հովանավորներ ունենա, մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել։ Այսպիսի միտք է արտահայտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 14-ին տեղի ունեցած երդման արարողության ժամանակ ունեցած ելույթում։

«Մենք հավակնություն չունենք Հայաստանի տարածքի նկատմամբ, բայց նրանք պետք է հետ վերցնեն իրենց պահանջները։ Նրանց համար շատ թանկ կարժենա մեզ հետ անհիմն պնդումներով շանտաժի լեզվով խոսելը, դա հավանաբար բոլորն են տեսնում»,- ասել է նա։