Հետևեք մեզ։

Հայաստան կայցելի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը

18:46, 14 փետրվար 2024
Հայաստան կայցելի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևին։ Հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

 

Հանդիպման ժամանակ քննարկվել են Ղազախստանի նախագահի՝ Հայաստան առաջիկա այցին ընդառաջ նախապատրաստական բնույթի հարցեր։

 

Անդրադարձ է կատարվել ենթակառուցվածքային և միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ մի շարք հարցերի։