Հետևեք մեզ։

Ադրբեջանը օկուպացված Ստեփանակերտում վերացրել է գրող Հակոբ Հակոբյանի կիսանդրին (լուսանկար)

19:55, 14 փետրվար 2024
Ադրբեջանը օկուպացված Ստեփանակերտում վերացրել է գրող Հակոբ Հակոբյանի կիսանդրին (լուսանկար)

Ադրբեջանը օկուպացված Ստեփանակերտում վերացրել է գրող Հակոբ Հակոբյանի կիսանդրին։ Այս մասին հայտնում են Հայքի մշակույթի Օմբուդսմենի ֆեյսբուքյան էջից։

«Փետրվարի 13-ին ադրբեջանական սոցցանցային հարթակներում հարպակած ևս մեկ տեսանյութ օկուպացված Ստեփանակերտից: Տեսանյութի ուումնասիրությունից ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության հերթական զոհը դարձավ գրող Հակոբ Հակոբյանի կիսանդրին։

Հակոբ Մնացականի Հակոբյանը ծնվել է Գանձակում, 1866 թ., արհեստավորի ընտանիքում։Վախճանվել է Թիֆլիսում, 1937 թ. հողարկավորված է Խոջիվանքի գերեզմանատանը:

Ահազանգի համար շնորհակալություն ֆեյսբուքյան օգտատեր Մխիթար Կարապետյանին։

Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։

2024 թվականի հունվարի 17-ին Ֆրանսիայի սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է բանաձև, որտեղ ի թիվս այլ հրատապ խնդիրների, դատապարտել է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման Ադրբեջանի քաղաքականությունը։

Ի մասնավորի, բանաձևը «Կոչ է անում հարգել մշակութային և կրոնական ժառանգությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան և խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում հայկական հուշարձանների, մասունքների, հավաքածուների և մշակութային արժեքների նկատմամբ ոտնձգությունները։

Ընդգծում է զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության միջկառավարական կոմիտեի օրակարգում Լեռնային Ղարաբաղի ժառանգության պաշտպանության հարցը ներառելու հրատապ անհրաժեշտությունը և կոչ է անում Ադրբեջանին հեռացնել այդ կոմիտեից։https://monumentwatch.org/.../%d6%86%d6%80%d5%a1%d5%b6.../

Վանդալիզմի հերթական ապացույցը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ցեղասպան դիմագիծը»,-ասված է հայտարարության մեջ։