Հետևեք մեզ։

ՀՌՀ նախագահի աշխատավարձը կբարձրանա 332 800 դրամով և կկազմի 1 մլն 164 հզր 800 դրամ․ կբարձրացվեն նաև անդամների աշխատավարձերը

20:49, 14 փետրվար 2024
ՀՌՀ նախագահի աշխատավարձը կբարձրանա 332 800 դրամով և կկազմի 1 մլն 164 հզր 800 դրամ․ կբարձրացվեն նաև անդամների աշխատավարձերը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, տեղակալի և անդամների աշխատավարձը զգալիորեն կբարձրանա։ Hayastan.news-ն առաջարկվող փոփոխության նախագծից տեղեկանում է, որ նշված կառույցի նախագահի, տեղակալի և անդամների համար սահմանված պաշտոնային դրույքաչափի հաշվարկման համապատասխանաբար՝ 10, 8 և 7.5 գործակիցները կսահմանվեն 14, 12 և 10:

Նշենք, որ բազային աշխատավարձը Հայաստանում սահմանված է 83 200 դրամ, ստացվում է՝ 4 գործակցով բարձրանալու դեպքում, օրինակ, ՀՌՀ նախագահի աշխատավարձը կբարձրանա 332 800 դրամով, տեղակալի աշխատավարձը՝ 166 400 դրամով, իսկ ՀՌՀ անդամի աշխատավարձը կբարձրանա 208 000 հազար դրամով։

Օրենսդրական փոփոխության արդյունքում ՀՌՀ նախագահի աշխատավարձը կկազմի 1 մլն 164 հզր 800 դրամ։

««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ բազային աշխատավարձի գործող չափի պայմաններում ՀՀ պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցները կկազմեն տարեկան շուրջ 38.0 մլն դրամ: Փոփոխությունը կներառվի 2025-ի բյուջեի նախագծում։