Հետևեք մեզ։

Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքակություն վարել Հայաստանի նկատմամբ․ Փաշինյան

11:22, 15 փետրվար 2024
Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքակություն վարել Հայաստանի նկատմամբ․ Փաշինյան

Փեըրվարի 13-ին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով զոհվեցին Սյունիքի Նոր Հանդում մարտական հերթապահություն իրականացնող չորս դիրքապահներ։ Ցացակցություն հայտնելով զոհվածների հարազատներին ու մտերիմներին, հարկ եմ համարում ընդգծել, որ տեղի ունեցածն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորում է։ Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Փետրվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, թե հայ-ադրբեջանական սահմանի վերը նշված հատվածում Հայաստանի դիրքապաների կողմից կրակ է արձակվել և վիրավորում է  ստացել ադրբեջանցի զինծառայող։ Այս հայտարարությունից հետո ՀՀ ՌՈ-ն հայտարարություն տարածեց, որ հետաքննություն է սկսել, քանի որ ՊՆ նխարարի կողմից հստակ հրաման կա հրադադարի ռեժիմի խախտում թույլ չտալ, սադրանքների չտրվել, եթե պարզվի խախտմաբ դեպք կա, կլինեն իրավական հետևանքներ։ Չնայած սրան հաջորդ առավոտյան Ադրբեջանը զանգվածային կրակ է բացել, ինչի հետևանքով ունեցանք չորս զոհ ունեցանք։ Իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքակություն վարել ՀՀ նկատմամբ»,-ասաց Փաշինյանը։