Հետևեք մեզ։

Համաձայն ենք մարզ առ մարզ իրականացնել սահմանագծում, իսկ էքսկլավային հարցերը թողնել ամենավերջում․ Նիկոլ Փաշինյան

11:37, 15 փետրվար 2024
Համաձայն ենք մարզ առ մարզ իրականացնել սահմանագծում, իսկ էքսկլավային հարցերը թողնել ամենավերջում․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը պարբերաբար խոսում է 4 գյուղերի տարածքների մասին, միևնույն ժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում ՀՀ 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ: Այս մասին Կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն այս 4-31-ը վերաբերում է ոչ անկլավային գյուղերին։ Մենք ասում ենք՝ որպեսզի զորքերը այսօրվա դիրքերից հետ գնան, դրա համար անհրաժեշտ է քարտեզի և գետնի վրա վերարտադրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանը և երկու երկրների զորքերը հետ քաշել այդ սահմանի գծի նկատմամբ»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ պաշտոնական Բաքուն փորձում է այս իրադրությունը ձևակերպել այնպես, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի 31 գյուղերի տարածքներից որևէ կերպ ետ չգնան:

«Սա կառուցողական դիրքորոշում չէ։ Կրկին Հայաստանի անունից վերահաստատում եմ ՀՀ պատրաստակամությունը գնալ կոնկրետ լուծումների, որոնց սկզբունքները արդեն պայմանավորված են»,- ասել է Փաշինյանը, ապա շարունակել «Ասենք Արծվաշենի տարածքը որոշելու համար պետք է իրավական փաստաթղթերի հիման վրա գծել նրա սահմանը և բանակցությունների ընթացքում որևէ բանաձևով լուծել այդ հարցը։ Բայց Ադրբեջանը խուսափում է գնալ նման լուծումների և փորձում է գնալ տեղայնացման ճանապարհով։ Մենք համաձայն ենք նույնիսկ այս տարբերակին՝ սահմանագծում իրականացնել մարզ առ մարզ՝ ամեն հատվածում վերարտադրելով սահմանը, ապա իրականացնել զորքերի դիրքավորման ճշգրտում, ապա անցնել հաջորդ հատվածին, իսկ էքսկլավային հարցերը թողնել ամենավերջին փուլին»։