44-օրյա պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքները ևս երկու ամիս կստանան տրամադրվող սոցիալական աջակցությունը: Այդ նպատակով կառավարությունը հատկացրեց 6.6 մլն դրամ՝ 2024թ․ հունվար և փետրվար ամիսներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար։
Նախագծով՝ միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին՝ յուրաքանչյուրին ամսական 300 հազար դրամ: