Մեր հավաքական վերադարձի իրավունքը պետք է իրացվի։ Դրա համար անհրաժեշտ պայմաններ է պետք ստեղծել։ Այստեղ կարևոր է նաև ՀՀ պաշտոնական դիրքորոշումը, ՀՀ-ն պետք է պատասխանատվություն ստանձնի մեր հավաքական վերադարձի հետ կապված։ Այս մասին ասուլիսի ընթացքում ասել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Առանց ՀՀ-ի քաղաքական պատասխանատվություն ստանձնելու մեր հավաքական իրավունքների ապահովման տեսանկյունից, ես չեմ պատկերացնում, որ մենք կարող ենք հաջողության հասնել։ Միջազգային հարաբերություններում երկրները նայում են ՀՀ-ի պաշտոնական դիրքորոշմանը»,- ասել է Բեգլարյանը։
Բեգլարյանը նշել է, որ արցախահայության հավաքական վերադարձի մասին հայկական կողմը պետք է խոսի և բանակցի։
«Նվազագույն նպատակը պետք է լինի, որ եթե հիմա մենք գործնական մեխանիզմներ չունենք վերադառնալու, առնվազն պետք է պահանջները ամրագրենք և աստիճանաբար հասնենք մեր նպատակին»,- ասել է նա և հավելել, որ դա վերաբերում է բոլոր հարցերին, այդ թվում՝ մշակութային ժառանգության, ցեղասպանության, բնական ռեսուրսների ու գերեզմանների անձեռնամխելիության ապահովմանը։