Հետևեք մեզ։

Ռազմական գործողություններ սկսել սահմանի որոշ հատվածներում՝ այն ՀՀ-ի դեմ պատերազմի վերածելու հեռանկարով․ Փաշինյանը խոսել է Բաքվի մտադրության մասին

12:33, 15 փետրվար 2024
Ռազմական գործողություններ սկսել սահմանի որոշ հատվածներում՝ այն ՀՀ-ի դեմ պատերազմի վերածելու հեռանկարով․ Փաշինյանը խոսել է Բաքվի մտադրության մասին

Ադրբեջանը խուսափում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման վերաբերյալ առաջարկվող տարբերակներից։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։


Փաշինյանն ընդգծել է՝ դրա համար կարող է լինել մեկ պատճառ․


«Այդ պատճառը կարող է լինել օրինակ ռազմական գործողություններ սկսելը սահմանի որոշ հատվածներում՝ հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի Հանրապետության դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով։ Այս մտադրությունը ընթերցվում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարարություններում ու գործողություններում։ ՀՀ կառավարության քաղաքականությունն է ակտիվ բանակցությունների ներգրավվելու միջոցով հնարավորը անել նման զարգացումները կանխելու համար, միևնույն ժամանակ ամուր կանգնելով ՀՀ բոլոր լեգիտիմ շահերի պաշտպանության դիրքերում»,- ասել է նա։