Ներքին Հանդում բոլորի վրա դիպուկահար է աշխատել։ Այս մասին այսօր «Ազատության»-ը փոխանցել է Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) նախագահ Սասուն Միքայելյանը։
«Պատերազմի դաշտում ինչ է տեղի ունենում ... քննություն է գնում, հետագայում պարզ կլինի, տեղյակ կպահվի, միայն կասեմ, որ դիպուկահար է աշխատել բոլորի վրա», - ասել է Միքայելյանը՝ այլ մանրամասներ չփոխանցելով։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ի առավոտյան Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմը ունեցել է 4 զոհ, 1 վիրավոր ունի։ Նրանք բոլորը երկրապահ կամավորականներ են։