Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին մեկնաբանել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը։
Ըստ նրա՝ սահմանին լարվածությունն իսկապես մտահոգիչ է։
«Նման միջադեպերը ցույց են տալիս, որ իրավիճակն, ամենայն հավանականությամբ, կվատթարանա։ Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ էսկալացիայից»,- ընդգծել է ԱՄՆ դեսպանը։