Հինգշաբթի առավոտյան Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանը միջկառավարական համատեղ տնտեսական հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակում տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է IRNA-ն։
Ըստ լրատվամիջոցի՝ այսօր առավոտյան Իրանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Հայ-իրանական միջկառավարական 18-րդ հանձնաժողովի փակման արարողությունը՝ Իրանի պլանավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ։