Հետևեք մեզ։

ԲՀԿ պատվիրակությունը՝ Գագիկ Ծառուկյանի նախագահությամբ, Մոսկվայում մասնակցում է համաժողովի․ տեղի է ունեցել Մեդվեդևի հետ հանդիպում (լուսանկար)

18:58, 15 փետրվար 2024
ԲՀԿ պատվիրակությունը՝ Գագիկ Ծառուկյանի նախագահությամբ, Մոսկվայում մասնակցում է համաժողովի․ տեղի է ունեցել Մեդվեդևի հետ հանդիպում (լուսանկար)
Փետրվարի 15-17-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունենում «Ընդդեմ գաղութատիրության. Հանուն ազգերի ազատության» հիմնադիր համաժողովը, որին Ռուսաստանի Դաշնության կառավարող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հրավերով մասնակցում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
 
«Համաժողովի շրջանակներում «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր հանդիպել է կազմկոմիտեի անդամների և պատվիրակությունների ղեկավարների հետ։ Դմիտրի Մեդվեդևը խոսել է ֆորումի նպատակների և գործընկերության մասին, հայտնել, որ կուսակցությունը հուլիսին Վլադիվոստոկում կանցկացնի «Հանուն ազգերի ազատության» ֆորումի մշտական հանձնաժողովի նիստ։ Մեդվեդևը փոխանցել է, որ այս պահին դեռ «Եդինայա Ռոսիա»-ն շարունակում է հավելյալ հայտեր ստանալ ֆորումի կազմկոմիտեին միանալու համար։
 
Հանդիպման ընթացքում կազմկոմիտեի անդամները մտքեր են փոխանակել համաժողովի աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված հնարավոր քայլերի և անելիքների վերաբերյալ»,-ասվում է կուսակցության հայտարարությունում։