Հետևեք մեզ։

Ադրբեջանին առաջարկում ենք Պրահայի պայմանավորվածության հիման վրա արագացնել սահմանազատման գործընթացը․ ՀՀ ԱԳՆ պատասխանը

20:06, 15 փետրվար 2024
Ադրբեջանին առաջարկում ենք Պրահայի պայմանավորվածության հիման վրա արագացնել սահմանազատման գործընթացը․ ՀՀ ԱԳՆ պատասխանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը որակում է «անհիմն մեղադրանքներ, որոնք նպատակ ունեն միտումնավոր լարվածություն բորբոքել տարածաշրջանում»։

Պատասխան հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղարը․

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության փետրվարի 15-ի նիստում ունեցած ելույթի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել մեկնաբանությամբ, ինչի կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանը և Հայաստանը գրավոր կերպով պայմանավորվել են, որ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանագծման գործընթացի քաղաքական հիմք է լինելու: Ադրբեջանին առաջարկում ենք այս պայմանավորվածության հիման վրա արագացնել սահմանազատման գործընթացը և վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը»: