Հետևեք մեզ։

Ես ջանք ու եռանդ չեմ խնայելու․ Հրաչյա Սարգսյանը՝ վարչապետի խորհրդական նշանակվելու մասին

20:39, 04 ապրիլ 2023
Ես ջանք ու եռանդ չեմ խնայելու․ Հրաչյա Սարգսյանը՝ վարչապետի խորհրդական նշանակվելու մասին

Երևանի նախկի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի խորհրդական նշանակվելուն․

«Սիրելի’ հայրենակիցներ,

Սիրելի’ երևանցիներ,

Հարգելի’ գործընկերներ,

Այսօրվանից ստանձնում եմ ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը և ես ջանք ու եռանդ չեմ խնայելու իմ փորձն ու կարողությունները մեր երկրի զարգացման և բարեկեցության ուղղությամբ ներդնելու համար:

Շնորհակալ եմ վստահության համար», - գրել է Սարգսյանը:

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Սարգսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: