Հետևեք մեզ։

Ադրբեջանը չունի որևէ օրինական հիմք Հայաստանի վրա հարձակվելու համար․ Էդմոն Մարուքյան

11:08, 16 փետրվար 2024
Ադրբեջանը չունի որևէ օրինական հիմք Հայաստանի վրա հարձակվելու համար․ Էդմոն Մարուքյան

Ինձ հաճախ են հարցնում` Ադրբեջանը կրկին հարձակվելո՞ւ է Հայաստանի վրա։ Իմ պատասխանն է, որ Ադրբեջանը չունի որևէ օրինական հիմք Հայաստանի վրա հարձակվելու համար։ Այս մասին թվիթերյան իր օգտահաշվում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Միջազգային քրեական իրավունքի համաձայն՝ 2021-ից սկսած բոլոր գործողությունները ագրեսիա են և համարվում են հանցագործություն։ Ադրբեջանի կողմից հայկական տարածքների օկուպացիան մնում է անպատիժ:

Միջազգային հանրությունը պետք է ընդունի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի լեգիտիմության բացակայությունը և պահանջի դուրս բերել զորքերը օկուպացված տարածքներից, կոչ անել վերադառնալ բանակցություններին», - գրել է նա։