Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում քննարկվել է Ալի Ասադովի՝ վարչապետի պաշտոնում վերանշանակմանը հավանություն տալու հարցը։
Նրա թեկնածությունն առաջադրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ալի Ասադովի առաջադրման մասին հայտարարել է խոսնակ Սահիբա Գաֆարովան։
Սահմանադրության 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Միլի Մեջլիսը համաձայնություն է տվել Ալի Ասադովին վարչապետի պաշտոնում նշանակմանը։