Հետևեք մեզ։

Բայց Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կապ ունի․ Վահան Քերոբյան

13:09, 16 փետրվար 2024
Բայց Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կապ ունի․ Վահան Քերոբյան

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, որի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին։ Նրան նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել, որի որոշումը դատարանը հրապարակելու է քիչ անց։

Դատական նիստի մեկնարկից առաջ նիստերի դահլիճ եկած Վահան Քերոբյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է զգում իրեն, իսկ Վահան Քերոբյանը հարցրեց․ «Էկոնոմիկայի նախարար նշանակե՞լ են»։

Ի պատասխան լրագրողներն ասացին, որ դեռ նշանակում չկա։ Հարցին, թե արժանի թեկնածուներ կան, Քերոբյանն ասաց՝ այո։

Ինչ վերաբերում է իր հրաժարականի գրառման մեջ Փաշինյանին շնորհակալություն հայտնելուն, հետո իրեն մեղադրանք ներկայացնելուն, Քերոբյանն ասաց․ «Բայց Փաշինյանն ի՞նչ կապ ունի»։

Հարցին, թե քաղաքական ենթատեքստ չի՞ տեսնում, Վահան Քերոբյանը բացասական պատասխան տվեց։