Հետևեք մեզ։

Ճնշումների արդյունքում էլի ինչ-որ բաներ կհանձնվեն․ Սերժ Սարգսյան

15:09, 16 փետրվար 2024
Ճնշումների արդյունքում էլի ինչ-որ բաներ կհանձնվեն․ Սերժ Սարգսյան

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը չի բացառել սահմանին միջադեպերի կրկնությունը, ինչպես վերջերս տեղի ունեցավ Սյունիքի Ներքին Հանդ գյուղում։ Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նա հայկական դիրքերի գնդակոծումն ու զինվորների մահը համարել է երկրի իշխանությունների վարած քաղաքականության տրամաբանական շարունակությունը, որն իրականում բերելու է նոր կապիտուլյացիայի։ Ավելին, նա հավելեց, որ Ադրբեջանն արդեն բացահայտ մատնացույց է անում Հայաստանին և հանձնարարականներ տալիս։

«Շաբաթներ առաջ ես ասացի, որ «խաղաղության պայմանագիրը» եթե ստորագրվի, դա լինելու է կրկնակապիտուլյացիա, և ինչպես տեսնում ենք, այդ ընթացքում Ադրբեջանի խոսույթը նոր որակումներ է ձեռք բերել և այդ խոսույթը ձեռք է բերել հրահանգների, ցուցումների տեսք։ Ես չեմ բացառում, որ Ներքին Հանդի իրադարձությունները կունենան կրկնություններ միգուցե այլ հատվածներում, որովհետև երեկ էլ մի թեթև անոնս լսեցինք Կառավարության նիստում, իսկ այդ ճնշումների արդյունքում էլի ինչ-որ բաներ կհանձնվեն»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Հարցին, թե մինչև երբ, Սերժ Սարսգյանն ասաց, որ մինչև բոլորը՝ լրագրողները, քաղաքական ուժերը, ժողովուրդը, ու մարդիկ, ովքեր անտարբեր չեն իրենց հայրենիքի ապագայի հանդեպ, ուղղակի այս իշխանություններին ուղարկի տուն։