Հետևեք մեզ։

Մենք ամեն ինչ ունեցել ենք այս պատերազմում այսպիսի ողբերգական հետևանքներ չունենալու համար․ Սերժ Սարգսյան

15:21, 16 փետրվար 2024
Մենք ամեն ինչ ունեցել ենք այս պատերազմում այսպիսի ողբերգական հետևանքներ չունենալու համար․ Սերժ Սարգսյան

Ստացվում է՝ ադրբեջանցիները սպասո՞ւմ էին, որ մենք գնանք, հետո հարձակվեն, հետո ցույց տան, որ մեր դիրքերը պատշաճ կահավորված չեն, բայց իհարկե պատշաճ կահավորված եղել ենք, մենք ամեն ինչ ունեցել ենք այս պատերազմում այսպիսի ողբերգական հետևանքներ չունենալու համար։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով դիտարկմանը, թե նախկինում էլ դիրքերը պատշաճ կահավորված չեն եղել։

«Դուք մի լսեք այս մարդկանց, ովքեր բանակից ընդհանրապես բան չեն հասկնում։ Դուք լսո՞ւմ եք ընդհանրապես դրսի փորձագետների կարծիքները, գրածները, թե չե՞ք ընթերցում, թե սրանք ինչ ասում են՝ հալած յուղի տեղ ընդունում եք։ Պետք է ընթերցել»,-ասաց Սարգսյանը։