Հետևեք մեզ։

Դոնալդ Թրամփը ձերբակալվել է

22:20, 04 ապրիլ 2023
Դոնալդ Թրամփը ձերբակալվել է

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է ստորին Մանհեթենի դատախազություն, որտեղ ձերբակալվել է: CNN -ի փոխանցմամբ` նա ոստիկանության կալանքի տակ է,մինչև դատավարության նշանակումը։ Դատական նիստին նրան մեղադրանք կառաջադրվի Trump Organization-ի ֆինանսական փաստաթղթերը կեղծելու գործով։

 

Հիշեցնենք, որ Նյու Յորքի գլխավոր դատախազը դեռևս նախորդ տարի ասել էր, որ իր հետաքննությունը զգալի ապացույցներ է ձեռք բերել, որ Trump Organization-ը, որը շահագործում է հյուրանոցներ, գոլֆի դաշտեր և այլ անշարժ գույք, կեղծ ֆինանսական տեղեկություններ է տրամադրել բանկերին և հարկային մարմիններին՝ արտոնություններ ստանալու համար: