Հետևեք մեզ։

Վահրամ Կաժոյանը հետ է կանչվել դեսպանի պաշտոնից, Սուրեն Բաղդասարյանը դեսպան է նշանակվել

17:31, 16 փետրվար 2024
Վահրամ Կաժոյանը հետ է կանչվել դեսպանի պաշտոնից, Սուրեն Բաղդասարյանը դեսպան է նշանակվել

Վահրամ Կաժոյանը հետ է կանչվել դեսպանի պաշտոնից և նոր դեսպան է նշանակվել։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանումէ  նախագահի հրամանագրից․

 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.
Վահրամ ԿԱԺՈՅԱՆԻՆ հետ կանչել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում, Կամբոջայի Թագավորությունում, Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում և Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:

 

Մեկ այլ հրամանագրում ասվում է․«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Սուրեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ նշանակել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)»։