Հետևեք մեզ։

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականի հետ

17:35, 16 փետրվար 2024
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականի հետ

Փետրվարի 16-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ:

Զրուցակիցները քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել վերջին զարգացումներին։ 

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։