ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, հայտնում է The New York Times-ը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թրամփին մեղադրանք է առաջադրվել 34 կետով։ Մեղադրանքը ներկայացնելուց հետո սպասվում է, որ Թրամփը ազատ կարձակվի մինչև հաջորդ դատական նիստը, նա ստիպված չի լինի գրավ վճարել։
Թրամփին մեղադրանք է առաջադրվել Trump Organization-ի ֆինանսական փաստաթղթերը կեղծելու գործով։
Հիշեցնենք, որ Նյու Յորքի գլխավոր դատախազը դեռևս նախորդ տարի ասել էր, որ իր հետաքննությունը զգալի ապացույցներ է ձեռք բերել, որ Trump Organization-ը, որը շահագործում է հյուրանոցներ, գոլֆի դաշտեր և այլ անշարժ գույք, կեղծ ֆինանսական տեղեկություններ է տրամադրել բանկերին և հարկային մարմիններին՝ արտոնություններ ստանալու համար: