Հետևեք մեզ։

ԶՈՒ ԳՇ պետն աշխատանքային այցով եղել է հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներում (լուսանկարներ)

20:20, 16 փետրվար 2024
ԶՈՒ ԳՇ պետն աշխատանքային այցով եղել է հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներում (լուսանկարներ)

Փետրվարի 14-16-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցով եղել է հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներում:

 

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շրջայցի ընթացքում եղել է մի շարք

զորամասերում, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, տեղում ծանոթացել սահմանային իրավիճակին, ծառայության կազմակերպման պայմաններին, ինչպես նաև խորհրդակցություններ անցկացրել զորամիավորման և զորամասերի հրամանատարական կազմերի մասնակցությամբ։

 

Էդվարդ Ասրյանը հետևել է նաև ինժեներական և ամրաշինական կառույցների շինարարության ընթացքին, այցելել նորակառույց մոդուլային զորամաս, դիտարկել հարդարման և կահավորման աշխատանքները։