Հետևեք մեզ։

Շուշիի մերձակայքում ադրբեջանցիների մասնակցությամբ միջադեպի մանրամասները կհրապարակվեն լուսանկարներով. Արցախի ՆԳՆ

01:12, 05 ապրիլ 2023
Շուշիի մերձակայքում ադրբեջանցիների մասնակցությամբ միջադեպի մանրամասները կհրապարակվեն լուսանկարներով. Արցախի ՆԳՆ

Ապրիլի 4-ին ժամը 23:40-ին, ոստիկանության հերթապահ մասում Անձնագրային և վիզաների վարչության ծառայողներից հաղորդում է ստացվել, որ  ռուս խաղաղապահների ուղեկցությամբ քաղաքացիական անձանց (այդ թվում ` կանայք, երեխաներ ու տարեցներ) Գորիս քաղաքից Ստեփանակերտ տեղափոխելիս` Շուշի քաղաքի մերձակայքում ադրբեջանցիները կանգնեցրել են ավտոմեքենան և արգելել են վերջիններիս մուտքը, հաղորդում է Արցախի ՆԳՆ-ն։

Միջադեպի հետևանքով արցախցի 4  կանանց ինքնազգացողությունը վատացել է։ 

Վերջիններիս` խաղաղապահներն շտապ օգնության մեքենայով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն»։

Դեպքի մանրամասները` կից լուսանկարներով, կհրապարկվեն ավելի ուշ։ Այս պահին կատարվում է  քննություն։