Հետևեք մեզ։

Հայտնի է՝ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյան-Շոլց-Ալիև հանդիպմանը

15:01, 17 փետրվար 2024
Հայտնի է՝ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյան-Շոլց-Ալիև հանդիպմանը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ: