Հետևեք մեզ։

Մենք ու Ռուսաստանը պետք է քայլեր կատարենք մեր հարաբերությունները լավացնելու համար․ Ծառուկյանը խոսել է մոսկովյան այցի մասին (տեսանյութ)

15:17, 17 փետրվար 2024
Մենք ու Ռուսաստանը պետք է քայլեր կատարենք մեր հարաբերությունները լավացնելու համար․ Ծառուկյանը խոսել է մոսկովյան այցի մասին (տեսանյութ)
Փետրվարի 15-17-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել «Ընդդեմ գաղութատիրության. Հանուն ազգերի ազատության» հիմնադիր համաժողովը, որին Ռուսաստանի Դաշնության կառավարող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հրավերով մասնակցել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը։
 
«Կենտրոն» ՀԸ-ի տված հարցազրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ համաժողովին մասնակցում են շատ երկրների ներկայացուցյիչներ, ԲՀԿ պատվիրակությունը մասնակցում է Ռուսաստանի հրավերով։
 
«Գիտեք, թե տնտեսական ինչ իրավիճակ է աշխարհում, այս համաժողովը կարևոր էր, պետք էր լսել, մասնակցել, հարցեր տալ, պատասխանել հարցերի»,-ասել է Ծառուկյանը։
 
ԲՀԿ առաջնորդը խոսել է նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին․ «Բոլորս էլ զգում ենք, որ Հայաստանում հակառուսական տրամադրություն է, դա բոլորիս համար նկատելի է։ Մենք ու Ռուսաստանը պետք է քայլեր կատարենք այդ հարաբերությունները լավացնելու համար։ 
 
Բոլոր պետությունները փորձում են իրենց երկրների և իրենց ժողովուրդների համար գտնել ճիշտ լուծումները, որոնք կապահովեն անվտանգություն և  բարեկեցություն։ Մենք պետք է հարց տանք ինքներս մեզ, մեր ժողովրդին՝ մենք ուզում ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լավացնե՞նք, թե՞ վատացնենք։ Ես այսօր այս հարցը ուղղել եմ ռուսական կողմին, իհարկե, մենք էլ ունենք Ռուսաստանին ասելու բան, դրա համար պետք է այդ խնդիրը համատեղ բարձրացնեք և խնդրին լուծում տանք»։
 
Ծառուկյանը հայտնել է, որ ինքն ունեցել և ունենալու է բազմաթիվ երկկողմանի հանդիպումներ՝ տարբեր մակարդակի պետական, քաղաքական, հանրային գործիչների հետ։
 
Մանրամասները՝ տեսանյութում․