Հետևեք մեզ։

Մյունխենում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Օլաֆ Շոլցի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը․ ՀՀ կառավարություն

15:32, 17 փետրվար 2024
Մյունխենում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Օլաֆ Շոլցի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը․ ՀՀ կառավարություն

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ: