Հետևեք մեզ։

Կանցլերը բարձր է գնահատել երկու կողմերի այսօրվա խոստումը․ Շոլցը հայտարարություն է տարածել Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո

16:18, 17 փետրվար 2024
Կանցլերը բարձր է գնահատել երկու կողմերի այսօրվա խոստումը․ Շոլցը հայտարարություն է տարածել Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես է եկել հայտարարությամբ, նա կոչ է արել շուտափույթ ավարտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հասնելու բանակցությունները։

Ըստ Գերմանիայի նախարարների կաբինետի՝ Շոլցը հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։

«Այս եռակողմ զրույցի ընթացքում կանցլերը կողմ է արտահայտվել երկու երկրների միջև խաղաղ բանակցությունների շուտափույթ ավարտին: Գերմանիան և Եվրոպան պատրաստ են աջակցել դրան իրենց ուժերով», - ասվում է հայտարարության մեջ:

«Կանցլերը բարձր է գնահատել երկու կողմերի այսօրվա խոստումը` լուծելու առկա կարծիքների տարաձայնությունները բացառապես խաղաղ ճանապարհով և առանց բռնության կիրառման», - նշում է Գերմանիայի կաբինետը: