Հետևեք մեզ։

ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը 2022-ին Արցախում վաճառել է իր հողամասը․ ի՞նչ է հայտարարագրել Կարեն Գրիգորյանը

18:32, 17 փետրվար 2024
ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը 2022-ին Արցախում վաճառել է իր հողամասը․ ի՞նչ է հայտարարագրել Կարեն Գրիգորյանը

Փետրվարի 14-ին ՀՀ նախագահի հրամանագրով՝ Կարեն Գրիգորյանը նշանակվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:


Hayastan.news-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկանում է, որ 2022-ի հայտարարագրում Գրիգորյանը հայտնել է, որ Արցախում հողամաս է վաճառել։


Այսպիսով, Կարեն Գրիգորյանը 2009-ին Արցախում՝ Մարտունիում, երկու բնակարան է նվեր ստացել, տիկնոջ հետ համատեղ սեփականատեր է։
2022-ի հունիսին Գրիգորյանը 24 մլն դրամով Արցախի Ջրային տնտեսություն ՓԲԸ-ին է վաճառել Արցախի Մարտունիում գտնվող հողամասը և հասարակական նշանակության շինությունը։


2018-ին բեռնատար է գնել, 2021-ին 2008 թվականի աչտադրության Volkswagen մակնիշի ավտոմեքենա, որի արժեքը կազմել է 7 մլն դրամ։ Բանկաին հաշվին ունի 29 մլն 500 հզր դրամ, կանխիկ ունի 25 մլն դրամ (Բ.6.6. Հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին պատկանող կանխիկ դրամ, կամ կանխիկ դրամ, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն)։

Տարեկան աշխատավարձը կազմում է 6 մլն 239 հզր դրամ։