«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քաղաքական խորհրդի անդամ, ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արման Աբովյանը ելույթ է ունեցել Մոսկվայում կայացած «Ընդդեմ գաղութատիրության. Հանուն ազգերի ազատության» հիմնադիր համաժողովին։
«Ներկայիս պատմական ժամանակահատվածում հարցեր ու խնդիրներ են առաջանում նույնիսկ ռազմավարական դաշնակիցների միջև։ Եվ դա բնական գործընթաց է, որը օրգանականորեն ընդգծում է բոլոր այն փոփոխությունները, որոնք մենք այսօր տեսնում ենք: Մենք պետք է հասկանանք, որ միայն երկխոսությունը, շահերը հաշվի առնելը և մեր ընդհանուր հիշողության անվերապահ հարգանքն են այն բանի գրավականը, որ բոլոր հարցերը հնարավոր է լուծել։ Որքան էլ հարցերը լինեն սուր, մենք պետք է այդ հարցերը բարձրաձայնենք և քննարկենք»,-ասել է Արման Աբովյանը։
Ելույթի մանրամասներն՝ այստեղ։