Հետևեք մեզ։

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն կա․ Ալիևը խոսել է Գերմանիայում Փաշինյանի հետ հանդիպման մասին, պատմել՝ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել

19:19, 18 փետրվար 2024
Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն կա․ Ալիևը խոսել է Գերմանիայում Փաշինյանի հետ հանդիպման մասին, պատմել՝ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել

Փետրվարի 18-ին Մյունխենում տեղի է ունեցել ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, Մյունխենի անվտանգության կոնֆերանսի հիմնադրամի խորհրդի փոխնախագահ Հելգա-Մարիա Շմիդի հանդիպումը։

APA-ն հայտնում է, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը երկրի ղեկավարին շնորհավորանքներ է փոխանցել նախագահական ընտրություններում հաղթանակի և Ադրբեջանում կայանալիք COP29-ի կապակցությամբ։

Զրույցի ընթացքում Իլհամ Ալիևը նշել է, որ Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը Փաշինյանի հետօգտակար է եղել և անցել կառուցողական մթնոլորտում։ Ալիևն ընդգծել է, որ արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման և խաղաղության շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շուտով հանդիպումներ կլինեն արտգործնախարարների մակարդակով։

Նշելով, որ խաղաղության հասնելն ու խաղաղության պայմանագրի ստորագրումը միանգամայն իրատեսական են, Ալիևն ուշադրություն է հրավիրել, որ տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն կա։