Հետևեք մեզ։

Երևանի նախակրթարանների տնօրենների ու դաստիարակների աշխատավարձերը 30 տոկոսով կբարձրանան

10:25, 19 փետրվար 2024
Երևանի նախակրթարանների տնօրենների ու դաստիարակների աշխատավարձերը 30 տոկոսով կբարձրանան

 Մենք տարբեր ոլորտներում որոշ ֆինանսական վերանայումներ ենք իրականացրել, ունենք կոնկրետ արդյունքներ դպրոցներում, համալսարաններում, դեռ չլուծված ոլորտներից մեկը նախակրթարաններում մեր ֆինանսական փոխհատուցման չափն է:

Այս մասին այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․

«2024 թ. Երևանում մոտ 30 տոկոսով իրականացնելու ենք աշխատավարձերի վերանայում` դայակների, տնօրենների, սա, իհարկե, այն չափը չէ, որին այդտեղ աշխատող մարդիկ արժանի են վերանայման տեսանկյունից, բայց սա դեռ սկիզբն է »,- ասաց նա: