Հետևեք մեզ։

ՀՀ վարչապետի տարածքային պահանջը Ադրբեջանից շարունակում է գործել․ Հաջիզադեն՝ ԼՂ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

10:59, 19 փետրվար 2024
ՀՀ վարչապետի տարածքային պահանջը Ադրբեջանից շարունակում է գործել․ Հաջիզադեն՝ ԼՂ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

«Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կառուցողական և օգտակար միջավայրում, ցավալի են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումները, որոնք միջազգային հանրությանը տանում են սխալ ուղղությամբ»։ Այսպիսի միտք է արտահայտել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ անդրադառնալով Մյունխենի հայ համայնքի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետի արտահայտած տեսակետների վերաբերյալ իր մեկնաբանության մեջ։

«Վարչապետի այն կարծիքը, թե «Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը չի պաշտպանում միջազգային հանրությունը», ինչպես տեսնում եք, նա չի հայտարարում, որ Ադրբեջանի տարածքների նկատմամբ իր հավակնություններն անհիմն են, այլ այն, որ հիմարություն է դրանք շարունակել միայն այն պատճառով, որ դրանք աջակցություն չեն ստանում միջազգային հանրության կողմից։ Սա անուղղակիորեն ապացուցում է, որ նրա պահանջը դեռ շարունակում է գործել։ Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե իբր ադրբեջանական կողմը խախտել է եռակողմ հայտարարությունը, բոլորին քաջ հայտնի է, որ դրա հիմքերը չկան, այն է՝ Հայաստանն իր պարտավորություններին հակառակ դուրս չի բերել իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից և չի կատարել հաղորդակցությունները բացելու իր պարտավորությունը։ Հայկական կողմը պետք է հասկանա, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ճանապարհը հարևան երկրների հետ հարաբերությունների հաստատումն է՝ հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հաստատման և հարգման վրա»,- ասել է ԱԳՆ խոսնակը։