Հետևեք մեզ։

Անհրաժեշտ է ՀՀ Սահմանադրությամբ վերացնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ուղղված պահանջները․ Ադրբեջանի ԱԳՆ

11:11, 19 փետրվար 2024
Անհրաժեշտ է ՀՀ Սահմանադրությամբ վերացնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ուղղված պահանջները․ Ադրբեջանի ԱԳՆ

«Կարծես, թե Հայաստանի վարչապետը չի ասում, թե Ադրբեջանի տարածքների նկատմամբ իր հավակնություններն անհիմն են, այլ, որ դրանք շարունակելու անմիտ քայլ է միայն այն պատճառով, որ դրանք աջակցություն չեն ստանում միջազգային հանրության կողմից»․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ անդրադառնալով Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Փաշինյանի հանդիպման ընթացքում հնչեցված տեսակետներին։

Նա նշել է, թե սա անուղղակիորեն վկայում է, որ հայկական կողմի պահանջը դեռ շարունակվում է։ 

«Այս առումով անհրաժեշտ է վերացնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված պահանջները Հայաստանի Սահմանադրությամբ և օրենսդրական ակտերով»,-ասել է նա։