Հետևեք մեզ։

Ռոնալդուի դուբլն օգնեց Ալ Նասրին ջախջախել մրցակցին

09:49, 05 ապրիլ 2023
Ռոնալդուի դուբլն օգնեց Ալ Նասրին ջախջախել մրցակցին
 

Ավարտվեց Սաուդյան Արաբիայի առաջնության 22-րդ տուրի հանդիպումը, որում «Ալ Ադալհը» հյուրընկալել էր «Ալ Նասրին»: Հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 5-0 հաշվով. գրում է Armsport.am-ը։

40-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն 11 մետրանոց հարվածով բացեց խաղի հաշիվը։ 55-րդ րոպեին Անդերսոն Տալիսկան կրկնապատկեց հյուրերի առավելությունը։

11 րոպե անց Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ, իսկ 78-րդ րոպեին Տալիսկան խփեց իր երկրորդ գոլը։ Հանդիպման վերջնամասում գոլի հեղինակ դարձավ Այման Յահյան։

Ընթացիկ մրցաշրջանում «Ալ Նասրը» 22 հանդիպումից հետո 52 միավորով երկրորդն է առաջնությունում՝ մեկ միավորով զիջելով «Ալ Իտիհադին»:

🎥 Ռոնալդուի գոլերը