Հետևեք մեզ։

ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանները Երևանում Չարենցի արձանի մոտ Նավալնու լուսանկարն են դրել և ծաղիկներ խոնարհել

12:44, 19 փետրվար 2024
ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանները Երևանում Չարենցի արձանի մոտ Նավալնու լուսանկարն են դրել և ծաղիկներ խոնարհել

Հայաստանում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպաններն օրեր առաջ ծաղիկներ են խոնարհել և բանտում մահացած Ալեքսեյ Նավալնու նկարը դրել Երևանում Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ։

Դեսպանությունների թվիթերյան էջերում արված գրառումներից պարզ է դառնում, որ այդ կերպ դեսպանները հարգել են Նավալնու հիշատակը։

«Նա ռուս ժողովրդի ավելի լավ ապագայի հզոր ջատագովն էր»,- ասվում է գրառման մեջ։