ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանը, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը,ԲՀԿ տարածքային կառույցների համակարգման գրասենյակի ղեկավար Արմեն Մանուկյանը մարզային այցերի շրջանակում եղել են Արարատի մարզում,որտեղ հանդիպում են ունեցել կուսակցության ակտիվի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կուսակցության գործունեության և հետագա անելիքների հետ կապված մի շարք հարցեր։
Հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեծ թիմին միացել են նոր կուսակցականներ։ Նրանց անդամատոմսեր հանձնել են Իվետա Տոնոյանը ու Արման Աբովյանը։
Կուսակցությունը շնորհավորում է իր նոր կուսակիցներին և մաղթում արդյունավետ աշխատանքային գործունեություն։