Հետևեք մեզ։

Մեծ հաշվով՝ Հայաստանի և Ռուսաստանի համար կա մեկ ընտրություն, և այդ ընտրությունը միասին լինելն է․ Արման Աբովյանի ելույթը՝ Մոսկվայում (տեսանյութ)

16:59, 19 փետրվար 2024
Մեծ հաշվով՝ Հայաստանի և Ռուսաստանի համար կա մեկ ընտրություն, և այդ ընտրությունը միասին լինելն է․ Արման Աբովյանի ելույթը՝ Մոսկվայում (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հրավերով մասնակցում էր «Ընդդեմ գաղութատիրության. Հանուն ազգերի ազատության» համաժողովին։
50 երկրի հարյուրավոր պատվիրակներ մի քանի օր շարունակ քննարկել են աշխարհաքաղաքական հարցեր։
ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանն իր ելույթում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, սուր անկյուններին ու դրանք հաղթահարելու ուղիներին։
«Մեզ համար, նկատի ունեմ Հայաստանին և Ռուսաստանին, մեծ հաշվով, կա մեկ ընտրություն, և այդ ընտրությունը միասին լինելն է, քանի որ ընդհանուր պատմությունը, մշակույթը, կորուստներն ու հաղթանակները այն հիմքն են, որոնք մեզ միավորել ու շարունակում են միավորել»,-ասել է Աբովյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․