ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ կարմիր գծերի թանկ լինելու պատճառով չի վարում մեքենա։
«Հիմա ես ասեմ, մի քիչ հարուստ եմ Հակոբ Ասլանյանից` մեքենա ունեմ 1 տարուց ավելի է, հին մեքենա է, բայց նոր եմ գնել, վարում եմ, բայց նորից սկսել եմ օգտվել տրանսպորտից, որովհետև կարմիր գծերի պատճառով չեմ կարող ամեն տեղ գնամ, կանգնեմ, 160 հազար դրամ չեմ ուզում վճարել։ Նախ քաղաքի կենտրոն շատ չեմ գնում, հետո էլ էդքան շատ գումար չեմ ուզում վճարել»,-նշել է նա։
Աղազարյանը նշել է, որ ԱԺ-ի բակում է կանգնացնում մեքենան և եթե որևէ տեղ ունի գնալու, ապա օգտվում է հասարակական տրանսպորտից։